Սարատովի մարզում Վոլգայի վրա այրվել է զբոսանավ, ուղևորները փրկվել են
Ռուսաստան
Սարատովի մարզի Խվալինսկի շրջանում Վոլգայի ջրերում բռնկվել է զբոսանավ, որի վրա գտնվում էին վեց ուղևորներ։ Բոլորին հաջողվել է անվտանգ դուրս գալ, և տուժածներ չկան։
ՌԴ Տրանսպորտի հարցերով Քննչական կոմիտեի արևմտյան միջտարածաշրջանային վարչության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի առավոտյան։ Դեպքի վայրում նավը ստացել է լուրջ վնասվածքներ, իսկ կատարվածի փաստով նախապատրաստվում է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 263-րդ հոդվածի շրջանակում (ջրային տրանսպորտի շահագործման անվտանգության կանոնների խախտում)։
Հանրայնացված լուսանկարներում երևում է, որ նավի վերին հատվածը գրեթե ամբողջությամբ մոխրացել է։ Վնասի չափը ներկայումս ճշտվում է։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին