NYT․ Թրամփը հեռացել է ԵՄ-ի գծից ու մոտեցել Պուտինին Ուկրաինայի հարցում
Համաշխարհային Մամուլ
Ամերիկյան The New York Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները փաստում են նրա հեռացումը Եվրամիության դիրքորոշումից Ուկրաինայի հարցում։ Թրամփը, ըստ պարբերականի, ավելի մոտեցել է Վլադիմիր Պուտինի տեսակետին՝ գերադասելով ամբողջական խաղաղության համաձայնագիրը, այլ ոչ թե անհապաղ հրադադար։
NYT-ը նշում է, որ նման շրջադարձը Մոսկվային առավելություն է տալիս բանակցություններում, որոնք կշարունակվեն երկուշաբթի՝ արդեն Վաշինգտոնում, երբ Վլադիմիր Զելենսկին հանդիպի Թրամփի հետ։
Ալյասկայի գագաթնաժողովից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ՝ հայտարարելով, որ բոլորն ի վերջո համաձայնել են․ խաղաղության համապարփակ համաձայնագիրը ավելի արդյունավետ լուծում է, քան սովորական հրադադարի ռեժիմի սահմանումը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ