Ուկրաինայի շուրջ համաձայնությունը դժվար է, բայց արդեն հնարավոր. Մելոնի
Համաշխարհային Մամուլ
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ Պուտին–Թրամփ բանակցություններից հետո Ուկրաինայի շուրջ խաղաղ համաձայնություն ձեռք բերելը դեռևս մնում է բարդ, սակայն արդեն տեսանելի է դրա հնարավորությունը։ «Կարծում եմ՝ Ուկրաինայում վերջապես հայտնվում են խաղաղության հույսի շողեր։ Համաձայնության հասնելը դժվար է, բայց արդեն իրական հնարավոր է… Միայն Ուկրաինան կարող է որոշել իր պայմաններն ու տարածքները»,- ընդգծել է նա Կիջի պալատում։
Մելոնիի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը նաև անդրադարձել են Կիևի անվտանգության երաշխիքներին։ Նա հիշեցրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը իր ռուսաստանցի գործընկերոջը ներկայացրել է Ուկրաինայի համար մշակված իտալական մոդելը, որը հիմնված է ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի՝ կոլեկտիվ պաշտպանության սկզբունքի վրա։
Ավելի վաղ ռուս-ամերիկյան հանդիպման արդյունքները մեկնաբանել էր քաղաքականագետ Դմիտրի Սուսլովը՝ նշելով, որ Պուտինին հաջողվել է քննարկումները տեղափոխել Մոսկվայի համար առավել շահավետ ձևաչափ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)