Նոր զոհեր Բելգորոդում․ երկու խաղաղ բնակիչ տուժել են դրոնային հարձակումներից
Ռուսաստան
Բելգորոդի մարզում կրկին տուժել են խաղաղ բնակիչներ՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։ Տեղեկությունը հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նրա խոսքով՝ Բելգորոդ քաղաքում դրոնը հարվածել է առևտրային օբյեկտի շենքին։ Արդյունքում կողքին գտնվող տղամարդը ստացել է ուսի և ոտքի վնասվածքներ։ Տուժածը տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց, իսկ շենքում առաջացած հրդեհը մարվել է ԱԻՆ աշխատակիցների կողմից։ Վնասվել են նաև շենքի ապակիներն ու ֆասադը։
Մեկ այլ տղամարդ վիրավորվել է Շեբեկինսկի շրջանի Մալոմիխայլովկա գյուղում՝ երբ դրոնը հարվածել է ավտոմեքենային։ Նա ստացել է ոտքի բեկորային վնասվածք և տեղափոխվել Շեբեկինսկի կենտրոնական հիվանդանոց։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան