Նա արդեն ինքն է դարձել խնդիր. Դանիայի վարչապետը՝ Նեթանյահուի մասին
Համաշխարհային Մամուլ
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «արդեն ինքն է դարձել խնդիր»։ ԵՄ նախագահությունը ժամանակավորապես ստանձնած Դանիայի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ցանկանում է ուժեղացնել ճնշումը Իսրայելի վրա Գազայի պատերազմի և Արևմտյան Ափում նոր բնակավայրերի կառուցման պատճառով։
Ֆրեդերիկսենը խիստ գնահատել է Գազայում ստեղծված իրավիճակը՝ այն անվանելով «սարսափելի և աղետալի»։ Նրա խոսքով՝ Իսրայելի կառավարությունն անցնում է բոլոր սահմանները։
Դանիայի վարչապետը նշել է, որ պատրաստ են քննարկել քաղաքական ճնշումների և պատժամիջոցների տարբերակներ՝ ուղղված թե՛ իսրայելցի բնակիչներին, թե՛ նախարարներին, և նույնիսկ Իսրայելին ամբողջությամբ։ «Մենք ոչինչ բացառելու իրավունք չունենք․ ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանի դեպքում, պատժամիջոցները կկիրառվեն այնտեղ, որտեղ ամենամեծ ազդեցությունը կունենան»,— ընդգծել է նա։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)