Իսրայելական բանակը թիրախավորել է փրկարարներին Գազայում․ հարվածներ նաև հիվանդանոցներին
Համաշխարհային Մամուլ
Գազայի քաղաքում իրավիճակը ավելի է սրվել, քանի որ իսրայելական բանակը շարունակում է ինտենսիվ հարվածները և պատրաստվում լայնածավալ գրոհի։ Քաղաքի Զեյթուն թաղամասում փրկարար մեքենաների վրա կրակ է բացվել, երբ նրանք փորձել են հասնել ավերակների տակ մնացած մարդկանց։ Միևնույն ժամանակ իսրայելական անօդաչուները թռուցիկներ են տարածել՝ բնակիչներին նախազգուշացնելով հարկադիր տեղահանության մասին։
«Սա քաղաքացիական կյանքի լիակատար ոչնչացում է՝ այնպես, որ մարդիկ երբեք չկարողանան վերադառնալ իրենց տները»,— Al Jazeera-ին փոխանցել է Դեյր էլ-Բալահից թղթակից Տարեք Աբու Ազզումը։ Միայն վերջին օրերին Գազայի չորս թաղամասերում գրանցվել է անընդհատ հրետակոծություն ու ավիահարվածներ։ Բախումների հետևանքով մեկ օրվա ընթացքում սպանվել է առնվազն 44 պաղեստինցի, այդ թվում՝ 16 մարդ, ովքեր հերթ էին կանգնել օգնություն ստանալու համար։
Հարվածների թիրախում հայտնվել են նաև բժշկական հաստատություններ։ Գազայի «Շիֆա» հիվանդանոցում մեկ մարդ է սպանվել, իսկ Դեյր էլ-Բալահի «Ալ-Աքսա» հիվանդանոցում՝ առնվազն երկուսը, որտեղ պայթյունից առաջ նկատվել է իսրայելական անօդաչուների ակտիվություն։ Պաղեստինյան կողմը կրկին շեշտում է՝ շրջափակված և ռմբակոծվող գոտում այլևս չկա անվտանգ վայր։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)