Tribune de Genève․ Թրամփը Պուտինին «գրանդիոզորեն» վերադարձրել է միջազգային ասպարեզ
Համաշխարհային Մամուլ
Շվեյցարական Tribune de Genève-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսաստանյան առաջնորդ Վլադիմիր Պուտինին ապահովել է «գրանդիոզ վերադարձ» միջազգային ասպարեզ։ Թերթի գնահատմամբ՝ նման մակարդակի ընդունելություն, հատկապես Ռուսաստանի դեմ գործող բազմաշերտ պատժամիջոցների պայմաններում, ինքնին բացառիկ երևույթ էր։
Հրապարակման մեջ ընդգծվում է, որ կարմիր գորգը, ռազմական ինքնաթիռների ցուցադրությունը և «բարեկամության մթնոլորտը» դարձան այն սիմվոլիկ դետալները, որոնք ընդգծեցին Պուտինի վերադարձը որպես համաշխարհային քաղաքականության առանցքային խաղացող։ Հեղինակների կարծիքով՝ այս ամենը հնարավոր էր միայն Թրամփի Սպիտակ տուն վերադարձից հետո։
Ավելի վաղ Թրամփը Անքորիջում անձամբ դիմավորել էր Պուտինին։ Երկու նախագահները ձեռք սեղմեցին ու միասին շարժվեցին դեպի ամերիկյան առաջնորդի կորտեժը։ Այդ ընթացքում քաղաքի երկնքում ցուցադրական թռիչք էր իրականացրել ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-2 Spirit ռմբակոծիչը՝ կործանիչների ուղեկցությամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)