Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման հետևանքով զոհվել են հայրն ու 13-ամյա որդին
Ռուսաստան
Կուրսկի մարզի Ռիլսկի շրջանում Ուկրաինայի ԶՈւ անօդաչու սարքի հարձակման հետևանքով զոհվել են 52-ամյա տղամարդ և նրա 13-ամյա որդին։ Տեղեկությունը հայտնել է մարզի գործադիր նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Նրա խոսքով՝ հարվածից հետո զոհերի մեքենան բռնկվել է, և նրանք տեղում մահացել են։ «Խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքին և հարազատներին»,– գրել է պաշտոնյան։ Նա նաև հորդորել է մարզի բնակիչներին խուսափել վերադառնալու սահմանամերձ տարածքներ՝ նշելով, որ դա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ։
Ռուսաստանի ՊՆ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մեկ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը խոցել և ոչնչացրել է Ուկրաինայի 29 անօդաչու։ Հարվածները հիմնականում ուղղված էին Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Ռոստովի մարզերի, ինչպես նաև Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասերի ու Ազովի ծովի ակվատորիայի ուղղությամբ։


















































Ամենադիտված
Երկար ժամանակ ջուր չի լինի. հասցեներ