Էրդողանը ողջունել է Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումը
Աշխարհ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը նոր խթան է հաղորդել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղիների որոնմանը։
«ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ուղիների որոնմանը։
Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը և հույս ունենք, որ Ուկրաինայի նախագահ Զելենսկիի մասնակցությամբ այս նոր գործընթացը հիմք կդնի երկարատև խաղաղության համար», – գրել է Էրդողանը X-ում։
Նա հավելել է, որ «Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ՝ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նպաստելու համար»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)