Ուկրաինայի կարգավորման գործում վճռորոշ դեր է խաղում ԱՄՆ-ն, այլ ոչ թե եվրոպացիները․ Մերց
Աշխարհ
Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում վճռորոշ դերը ներկայումս խաղում են Միացյալ Նահանգները, այլ ոչ թե եվրոպացիները. նրանք չպետք է գերագնահատեն իրենց, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
«Հիմա դժվար կլինի, բայց բանակցությունները սկսվել են։ Դրանք կշարունակվեն երկուշաբթի օրը։ Եվ, իհարկե, եվրոպացիները որոշակի դեր կխաղան այս հարցում, բայց մենք նույնպես չպետք է գերագնահատենք մեզ։ Եվրոպայի համախմբվածությունը կարևոր է, բայց այս պատերազմում որոշիչ դերը առայժմ կխաղա Ամերիկայի Միացյալ Նահանգները», - ասել է նա ZDF հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)