Apple-ը վաճառել է 3 միլիարդ iPhone
Աշխարհ
Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է իր երեք միլիարդերորդ սմարթֆոնի վաճառքի մասին։ Այս մասին հաղորդում է 9to5Mac հրատարակությունը՝ հղում անելով ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքին ։
2025 թվականի ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի եկամուտների հաշվետվության ժամանակ IT հսկայի ղեկավարը խոսել է iPhone-ի վաճառքից ստացված բարձր եկամուտների մասին։ Քուքը նաև պարծեցել է, որ Apple-ը վերջերս վաճառել է իր երեք միլիարդերորդ սմարթֆոնը։ Վաճառված սարքերի հաշվարկը պահպանվում է 2007 թվականից, երբ շուկայում հայտնվեց առաջին iPhone-ը։
Լրագրողները հիշեցրին, որ Apple-ը հայտնել է, որ 2016 թվականի հուլիսին վաճառել է մեկ միլիարդ սմարթֆոն։ Սա տեղի է ունեցել սարքի շուկայում հայտնվելուց ինը տարի անց։ Այդ ժամանակ Թիմ Քուքը iPhone-ը անվանել էր «պատմության մեջ ամենակարևոր, աշխարհը փոխող և հաջողակ արտադրանքներից մեկը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)