Զանգվածային բողոքի ցույցեր Իսրայելում՝ Գազայում պատերազմը դադարեցնելու պահանջով (տեսանյութ)
ՏեսանյութերՕգոստոսի 16-ին՝ երեկոյան, Թել Ավիվի կենտրոնում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույց՝ Գազայի հատվածում պատերազմի արագ դադարեցման և ՀԱՄԱՍ շարժման կողմից որպես պատանդ պահվող քաղաքացիների ազատ արձակման պահանջով: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ մարդիկ ցույցերի են դուրս եկել նաև Հայֆայում, Երուսաղեմում և Բեեր Շեբայում: Իսրայելում նախորդ զանգվածային բողոքի ցույցերը տեղի էին ունեցել ուղիղ մեկ շաբաթ առաջ։
Ինչպես նշվել է, օգոստոսի 17-ին պատանդների հարազատների ասոցիացիան մտադիր է «կաթվածահար անել» երկիրը գործադուլով:
«Վաղը մենք կկանգնեցնենք երկիրը», - ասել է Էյնավ Զանգաուքերը, որի որդին Գազայի հատվածում գտնվող 20 պատանդներից մեկն է: «Եվ մենք սրանով չենք սահմանափակվի, չենք սպասի (Իսրայելի վարչապետ Բենիամին Բենիամին - խմբ.) Նեթանյահուին, որ ավարտի պատերազմը: Մենք կվերադարձնենք այն, ինչ մերն է»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)