Bild-ը հայտնել է Սպիտակ տանը Թրամփի և Զելենսկու առաջիկա հանդիպման մանրամասները
Աշխարհ
Գերմանական Bild պարբերականը, հղում անելով կառավարությունում իր աղբյուրներին, ներկայացրել է երկուշաբթի օրը Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու առաջիկա հանդիպման մանրամասները։
Ըստ պարբերականի տեղեկությունների, թեև բանակցություններին կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդները, Թրամփը սկզբում կընդունի միայն Ուկրաինայի նախագահին։
«Միայն դրանից հետո նրան կմիանան ԵՄ առաջատար քաղաքական գործիչները, որոնք ուղեկցում են նրան։ Ծրագրում ընդգրկված են աշխատանքային ընթրիք և բազմաժամյա քննարկում ընդլայնված կազմով»,- գրում է լրատվամիջոցը։
Ընդ որում, պարբերականն ընդգծում է, որ թեև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Վաշինգտոն ուղեկցում են եվրոպական մի քանի պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Եվրահանձնաժողովի ղեկավարը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, չի կարելի բացառել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերությունների սրումը։
Բացի կանցլեր Ֆրիդրիխ Մերցից, այնտեղ ներկա կլինեն նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և եվրոպացի այլ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
news.am


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)