Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը 

10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները․ «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մարզային առողջապահական համակարգը կանգնած է հերթական «օպտիմալացման» շեմին։ Մարզային ենթակայության հիվանդանոցները մարզպետներից վերցրած և իր կառավարմանը ենթարկած նախարարը հիմա էլ նոր մեգատնօրեններ է ուզում:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ (e-draft.am), ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է միասնական բժշկական կենտրոն՝ միաձուլման ճանապարհով կլանելով գործող հիվանդանոցներն ու ծննդատները։

Առաջարկվող փաստաթղթում որպես հիմնավորում նշվում է․ «արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել»։ Միևնույն ժամանակ որոշ մարզերում՝ Կոտայքում, Շիրակում և Գեղարքունիքում, նախատեսվում է նախարարության անմիջական վերահսկողության ներքո վերցնել նաև ծննդատներ, որոնք տարիներ շարունակ եղել են համայնքային առողջապահության հիմնասյուները։
Նախարար Անահիտ Ավանեսյանը իր հարմարավետության համար անհարմարություններ է պատրաստել մարզերի համար:

Ի՞նչ է ստացվում․

Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա կունենանք 10 մարզային բժշկական կենտրոն, որոնք գրեթե լիովին կախված կլինեն նախարարության որոշումներից․
• «Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն»
• «Արմավիր մարզի բժշկական կենտրոն»
• «Արարատի մարզի բժշկական կենտրոն»
• «Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Լոռու մարզի բժշկական կենտրոն»
• «Տավուշի մարզի բժշկական կենտրոն»
• «Կոտայքի մարզի բժշկական կենտրոն»
• «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Շիրակի մարզի բժշկական կենտրոն»
• «Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն»

Այսինքն՝ բազմամյա պատմություն ունեցող մարզային հիվանդանոցներն ու ծննդատները դադարելու են որպես ինքնուրույն կառույցներ գործելուց։
Իսկ Երևանը, որպես մարզ, դուրս է մնացել Ավանեսյանի ուշադրությունից՝ թերևս քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ խնդիրներ չունենալու համար: Իսկ 10 մարզպետները հնազանդ ենթարկվում են:

Ո՞ւմ համար է այս «օպտիմալացումը»․

Առողջապահության նախարարությունը փորձում է այն ներկայացնել որպես կառավարման արդյունավետության բարձրացում, բայց իրականում հարց է առաջանում․ արդյո՞ք այս քայլը լուծելու է հիվանդների խնդիրները, թե՞ պարզապես նպաստելու է նախարարության համար ավելի «հարմար» համակարգ ստեղծելուն։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ հարցն առավել վտանգավոր է հատկապես ծննդօգնության ոլորտում․ օրինակ՝ եթե Մարտունու կամ Աբովյանի ծննդատները լուծարվեն և միաձուլվեն «մարզային կենտրոնին», ապա ո՞վ է պատասխան տալու այն կանանց ու նորածինների համար, որոնց կյանքը կախված է ժամերի և երբեմն րոպեների ընթացքում հասանելիք բուժօգնությունից։ Իսկ խոշորացումը բերելու է «խոշոր անպատասխանատվության»:

Քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական որոշում․

Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։

Բժիշկները և համայնքներն արդեն մտահոգված են․ մարզպետարանները շարունակում են լռել, հիվանդանոցների տնօրենները՝ վախվորած հետևել գործընթացին։ Իսկ նախարարությունը շարունակում է ապահովել սեփական կոմֆորտը՝ համակարգը կենտրոնացնելով Երևանի մակարդակում։

Արդյունքում՝ այսօր մարզերում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա․ «օպտիմալացում» բառի տակ թաքնված է ոչ թե որակի բարձրացում, այլ մարզային առողջապահության դանդաղ, բայց հետևողական կազմաքանդում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ) Ճապոնիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ տուժել է առնվազն 20 մարդ Հյուսիսային Կարոլինայում 76-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հեծանվորդների․ մեկ մարդ զոհվել է, առնվազն 12-ը՝ տուժել Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Ոստիկանությունը Կրակովում մասսայական uպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք մшրմին Նոյեմբերի կեսերին երկու կենդանակերպի նշանների համար մեծ փոփոխություններ են սպասվում. ամեն ինչ այլևս երբեք նույնը չի լինի Մոսկվայի կենտրոնում հարյուրից ավելի մարդու են բերման ենթարկել. ոմանց զինկոմիսարիատ ներկայանալու ծանուցագրեր են հանձնել Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Գիտնականները ստեղծել են վիրտուալ Երկիր առանց կենդանի օրգանիզմների՝ Երկրից դուրս կյանք որոնելու համար Science Advances. Սնդիկը, որով հին մայաները զարդարում էին տաճարները, կարող էր կործանել երկու հնագույն էկոհամակարգեր Վեց տոննա քար և հարյուրավոր կիլոմետրերի ճանապարհ․ գիտնականները շարունակում են բացահայտել Սթոունհենջի առեղծվածը Փարիզի մերձակայքում հայտնաբերել են 6500 տարվա հնության գերեզմանոց՝ տասը տոննա կշռող քարե արձանով (Լուսանկարներ) BMW-ն քրոսովերների այլընտրանք է պատրաստում․ էլեկտրական i3-ը կդառնա ունիվերսալ (տեսանյութ) «Սա վիրավորում է իմ մշակույթը». Ավստրալիայում իտալացի շեֆ-խոհարարը հրաժարվել է պիցցայի մեջ արքայախնձոր ավելացնել և կորցրել է աշխատանքը Իսպանական նավի գանձերի մեջ հայտնաբերված կողպեքը բացել են նավաբեկությունից 443 տարի անց (Լուսանկար)
Ամենադիտված