Հայաստանից ԵՄ պատրաստի սննդի, ալկոհոլային խմիչքների և ալյումինե արտադրանքների արտահանումը զգալիորեն աճել է
Տնտեսություն
Հայաստանից Եվրամիություն պատրաստի սննդի արտահանումը 2025 թվականի հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ աճել է 56 տոկոսով, ալկոհոլային խմիչքի արտահանումը՝ 20 տոկոսով, իսկ ալյումինե արտադրանքների արտահանումը՝ 35 տոկոսով։
«Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս աճերն ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում»,- գրել է Պապոյանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)