Զելենսկին հայտնվել է «կատարիր կամ հեռացիր» իրավիճակում․ EADaily
Աշխարհ
Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկին հայտնվել է «կատարիր կամ հեռացիր» իրավիճակում։ Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական գործիչ Սերգեյ Միրոնովը, փոխանցում է EADaily-ն:
«Չեմ կասկածում, որ այժմ նրա վրա ճնշումը կուժեղանա, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից։ Կամ կատարի՛ր, կամ հեռացի՛ր: Թող պարոն Զելենսկին անհանգստանա և մտածի», - ասել է քաղաքական գործիչը։
«Գնդակն այժմ Եվրոպայի և Ուկրաինայի դաշտում է, ինչը հաստատել Է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով», - նշել Է Միրոնովը: Նա վստահ է՝ Ուկրաինայի կարգավորման շուրջ մի շարք պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել, բայց նախագահները «դեռ չեն ցանկացել խոսել այդ մասին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)