Ինչ ակնկալել Թրամփ-Զելենսկի հանդիպումից․ WSJ
Աշխարհ
Եվրոպացի պաշտոնյաներն հակված են մտածել՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճնշում կգործադրի Վոլոդիմիր Զելենսկու վրա, որպեսզի վերջինս ընդունի Ռուսաստանի խաղաղ կարգավորման պայմանները: Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը։
Ըստ տեղեկությունների՝ Եվրոպայում Զելենսկու համար որպես հիմնական խնդիր են տեսնում Թրամփին համոզելը, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ իրականացնելու ամերիկյան առաջնորդի հակամարտությունը շուտափույթ դադարեցնելու նպատակը։
Ինչպես նշում է պարբերականը, եվրոպացի ներկայացուցիչները մասնավոր կարգով ընդունել են՝ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր բոլոր տարածքները, սակայն պնդում են, որ կորուստները նվազագույնի հասցվեն և Ռուսաստանի հսկողության տակ անցած տարածքները չճանաչվեն որպես ռուսական:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)