Սենատոր Գրեհեմը Թրամփին խորհուրդ է տվել՝ ինչպես Ռուսաստանին խաղաղություն «ստիպել». Fox News
Համաշխարհային Մամուլ
Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը: Նրա խոսքերը մեջբերում է Fox News-ը։
«Իմ խորհուրդը նախագահ Թրամփին և պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հետևյալն է. դուք պետք է համոզեք Պուտինին, որ եթե այս պատերազմը չավարտվի արդար և ազնիվ, իսկ Ուկրաինան չգնա զիջումների, մենք կոչնչացնենք Ռուսաստանի տնտեսությունը», - ասել է Գրեհեմը։
Ըստ նրա, Միացյալ Նահանգներն ունի իր սպառնալիքները իրականացնելու կարողություն:
«Անհրաժեշտ է երկրորդական պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական էներգետիկ ռեսուրսներ»,-ասել է սենատորը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)