Թրամփին զգուշացրել են` Սի Ծինփինը հետևում է Ուկրաինայի նկատմամբ իր մոտեցմանը
Աշխարհ
ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան Քեյ Բեյլի Հաչինսոնը զգուշացրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «հետևում է» ԱՄՆ առաջնորդի մոտեցմանը Ուկրաինայի հակամարտությունը լուծելու հարցում՝ Թայվանը «գրավելու» հնարավորության համատեքստում, մեջբերում է The Hill-ը։
Նրա խոսքով, եթե Արևմուտքը թույլ թվա Ռուսաստանի նկատմամբ և չբախվի «համարժեք հետևանքների» Ուկրաինայի իրադարձությունների պատճառով, Սի Ծինփինը կարող է ներկայիս իրավիճակը դիտարկել՝ որպես Թայվանը գրավելու հնարավորություն։
«Եվ եթե մենք թույլ, տատանվող թվանք կամ հրաժարվենք արևմտյան սահմանը ապահովելու հնարավորությունից, կարծում եմ՝ Սի Ծինփինի համար դա կնշանակի, որ գուցե ժամանակն է անել այն, ինչ նա վաղուց էր ուզում անել, այսինքն՝ սկսել գրավել Թայվանը», - ասել է Հաչինսոնը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)