Ինչ մանրամասներ են հայտնի Ուկրաինայի համար արևմտյան անվտանգության երաշխիքների մասին. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Արևմտյան երկրները շարունակում են քննարկել Ուկրաինայի համար հնարավոր անվտանգության երաշխիքները, որոնք դեռևս չեն ձևակերպվել՝ որպես կոնկրետ պլան։ Քննարկվող տարբերակների թվում է «օդային պաշտպանություն» տրամադրելը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նշվում է, որ քաղաքական գործիչներն արդեն քննարկել են Կիևին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում ամրագրված երաշխիքներին նման երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը: Այն պարտավորեցնում է անդամ երկրներին պաշտպանել միմյանց հարձակման դեպքում: Սակայն գործակալության աղբյուրները զգուշացրել են, որ այս սկզբունքը կրկնող մեխանիզմի ստեղծումը լուրջ խոչընդոտների կհանդիպի։
Bloomberg-ի տվյալներով՝ քննարկվում է այլընտրանքային աջակցության մոդել՝ հիմնված ԱՄՆ պարտավորությունների, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից նախկինում համաձայնեցված պլանների վրա, որոնք ներառում են «աջակցության ուժերի» տրամադրում, մոնիթորինգային գործունեություն և «օդային պաշտպանություն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ