ՀԱՄԱՍ-ը նոր առաջարկ է ստացել Գազայի վերաբերյալ
Աշխարհ
Եգիպտոսը և Կատարը նոր առաջարկ են ուղարկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը Գազայի հատվածի վերաբերյալ: Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
«Նոր նախաձեռնությունը արմատականներին փոխանցվել է երկու երկրների ներկայացուցիչների կողմից՝ մի քանի պաղեստինյան խմբավորումների առաջնորդների ներկայությամբ: Վերջիններս պահանջել են, որ շարժումը պատասխան պատրաստի առաջարկին առաջիկա ժամերին», -նշում է հեռուստաալիքը:
Անցյալ շաբաթ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր զինված կազմավորումները Գազայի հատվածից դուրս բերելու պատրաստակամության մասին՝ իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց: Միևնույն ժամանակ, պաղեստինյան շարժումը պահանջել է գրավոր համաձայնագրի կնքում, որը կպարունակի ռազմական գործողությունների դադարեցման միջազգային երաշխիքներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)