Ուկրաինան կարող է դառնալ եվրոպական երկրների ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարը. Fox News
Աշխարհ
Միացյալ Նահանգները ակնկալում է, որ Ուկրաինան կդառնա եվրոպական երկրների ռազմական տեխնիկայի հիմնական մատակարարը՝ պաշտպանական ծախսերը մեծացնելու հետ մեկտեղ։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Ուկրաինան անկասկած կդառնա Եվրոպային ռազմական տեխնիկայի հիմնական մատակարար, քանի որ եվրոպական երկրները կծախսեն այն 5%-ը, որի մասին բոլորը համաձայնության են եկել», - ասել է նա։
Ուիթաքերի խոսքով՝ կարևոր է հիմա մտածել Ուկրաինայի տնտեսության ապագայի մասին։ ԱՄՆ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ պաշտպանական ոլորտից բացի, երկիրը պետք է վերականգնի գյուղատնտեսությունը, նավահանգիստները և ենթակառուցվածքները։ Դրա համար անհրաժեշտ կլինեն «նշանակալի միջոցներ, հիմնականում՝ Եվրոպայից»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)