Գերմանիայի արտգործնախարարը Զելենսկի-Թրամփ հանդիպման նախաշեմին՝ Ռուսաստանին կոչ է արել զիջումների գնալ
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, Սպիտակ տանը նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպման նածաշեմին, կոչ է արել լրացուցիչ օգնություն ցուցաբերել Ուկրաինային՝ Ռուսաստանին ստիպելու խաղաղության համար զիջումների գնալ։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Նախարարի խոսքով՝ այսօր ամբողջ աշխարհը նայում է Վաշինգտոնին։ Վադեֆուլը կոչ է արել աջակցել Կիևին՝ Մոսկվային ստիպելու «արդար և երկարատև խաղաղության» համար զիջումներ անել։
«Հուսալի անվտանգության երաշխիքները կարևոր նշանակություն ունեն, քանի որ Ուկրաինան պետք է կարողանա արդյունավետորեն պաշտպանվել նույնիսկ հրադադարից և խաղաղության համաձայնագրից հետո», - ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)