Ռադայի պատգամավորը հայտարարել է, որ Զելենսկին վախենում է` ԱՄՆ-ում իրեն ձերբակալեն
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վախենում է, որ կարող է ձերբակալվել Միացյալ Նահանգներում, եթե չընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրի պայմանները։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտարարել է Ուկրաինայից հեռացած Գերագույն ռադայի պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդը շրջապատել է իրեն Եվրոպայից դաշնակիցներով ոչ միայն այն պատճառով, որ ինքը չի կարող որոշումներ կայացնել, այլև հիմնական պատճառն այլ է. Միացյալ Նահանգներում նրան կարող են ձերբակալել օրինական հիմքերով և անմիջապես դատապարտել մի քանի ցմահ ազատազրկման։
Հետևաբար, Զելենսկին շարունակում է հավատարիմ մնալ «կամավորների կոալիցիային», - հավելել է Դմիտրուկը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)