Հունգարիան դադարեցրել է ռուսական նավթի մատակարարումը
Աշխարհ
Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումները դադարեցվել են Ուկրաինայի կողմից խողովակաշարի վրա հարձակման պատճառով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր X սոցիալական ցանցի էջում։
«Ուկրաինան կրկին հարձակվել է Հունգարիա տանող նավթատարի վրա։ Սա հանգեցրել է մատակարարումների դադարեցմանը», - ասել է նա։
Արտգործնախարարը նշել է, որ Հունգարիայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները անընդունելի և վիրավորական են։ Նա հավելել է, որ ռուսական կողմը ձեռնարկել է խողովակաշարի վերանորոգման աշխատանքներ, սակայն աշխատանքների ավարտի ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)