Ֆինլանդիայում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
Աշխարհ
Ֆինլանդիան դեռևս դիրքորոշում չունի Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դեռևս որոշումներ և հստակ դիրքորոշում չունենք այն մասին, թե ինչպես կարող է Ֆինլանդիան մասնակցել», - ասել է Օրպոն՝ նշելով, որ երկրի կառավարությունը քննարկել է այս հարցը և որոշել, որ ֆիննական զորքերի առաջին խնդիրը Ֆինլանդիայի պաշտպանությունն է։
«Ֆինլանդիայի կառավարությունը կվերադառնա այս հարցին, երբ պարզ դառնա, թե որ առաջադրանքներին կկարողանան մասնակցել երկրի զինված ուժերը։
Որոշումը կկայացվի, հենց որ լինեն ավելի հստակ առաջարկներ»,-հավելել է կաբինետի ղեկավարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)