Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Ռուսաստան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարությունը չի արձագանքել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի մշակութային և պատմական ժառանգությանը հասցված վնասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության բազմակողմանի հումանիտար համագործակցության և մշակութային կապերի վարչության տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Ռուսաստանի Դաշնության հանձնաժողովի գործադիր քարտուղար Ալեքսանդր Ալիմովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը երկար ժամանակ մեծ հետաքրքրություն չի տեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության կողմից Ռուսաստանին վերաբերող հարցերի նկատմամբ։ Ալիմովը նշել է, որ վերջին ամիսներին և տարիներին ստեղծված այս իրավիճակը ցավալի է։
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը փոփոխություններ է ակնկալում այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր տնօրենի ընտրությունից հետո՝ այս տարվա վերջին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան