Թրամփի խորհրդականը Հնդկաստանին կոչ է արել «այլ կերպ գործել» ռուսական նավթի հարցում
Աշխարհ
Սպիտակ տան առևտրի և տնտեսական խորհրդական Պիտեր Նավարոն Financial Times-ի իր սյունակում կարծիք է հայտնել, որ Հնդկաստանի կողմից ռուսական նավթի գնումները սրում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը, և Նյու Դելիի սերտ կապերը Մոսկվայի և Պեկինի հետ կարող են թուլացնել Վաշինգտոնի հետ ռազմական համագործակցությունը։
«Եթե Հնդկաստանը ցանկանում է, որ Միացյալ Նահանգները իրեն վերաբերվի՝ որպես ռազմավարական գործընկերոջ, պետք է սկսի գործել՝ որպես այդպիսին», - տեքստում ասել է Նավարոն։
Սպիտակ տան խորհրդականը նշել է, որ Նյու Դելին դարձել է ռուսական նավթի առևտրի գլոբալ միջնորդ՝ պատժամիջոցների տակ գտնվող ռեսուրսը վերածելով արժեքավոր արտահանման։ Նրա խոսքով, եթե մինչև 2022 թվականի փետրվարը Ռուսաստանը Հնդկաստանին մատակարարում էր նավթի 1%-ից պակաս, այժմ նրա բաժինը գերազանցում է 30%-ը։ Նավարոն ընդգծել է, որ նման կտրուկ աճը կապված չէ ներքին սպառման աճի հետ։ Հնդկաստանի վերամշակման գործարանները նավթ են գնում մեծ զեղչով, վերամշակում այն և արտահանում Եվրոպա, Աֆրիկա և Ասիա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)