Որն է Թրամփի՝ Ուկրաինայի հարցով եռաքայլ ռազմավարությունը․ Axios
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ռազմավարությունը բաղկացած է երեք քայլից։ Այս մասին բացահայտել Է Axios-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրները։
Աղբյուրների տվյալներով՝ առաջին քայլը եղել է ԱՄՆ նախագահի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ առաջիկա բանակցությունները կդառնան այդ ծրագրի երկրորդ քայլը։ Երրորդ կետը Պուտինի և Զելենսկու հանդիպման կազմակերպումն է։
«Բոլորը՝ ոչ միայն միշտ լավատես Դոնալդ Թրամփը, այլև Ուիթքոֆը և Ռուբիոն, ակնկալում են, որ Պուտինը կհանդիպի Զելենսկու հետ», - պարբերականի հետ զրույցում ասել է ԱՄՆ առաջնորդի անանուն խորհրդականը:


















































Ամենադիտված
Մահացել է ուսուցչուհի Անուշ Ավետիսյանը