Որն է Թրամփ-Պուտին-Զելենսկի եռակողմ հանդիպման ամենահարմար վայրը․ Milliyet
Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կարող է տեղի ունենալ Ստամբուլում: Այս մասին գրում է Milliyet պարբերականը։
Նյութում ընդգծվել է՝ եռակողմ բանակցությունները կարող էին անցկացվել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։ Պարբերականի տվյալներով՝ օդանավակայանի պատվավոր հյուրերի սրահն ու մամուլի ասուլիսների համար նախատեսված տարածքը համապատասխանում են նման հանդիպման անցկացման բոլոր պայմաններին:
«Թուրքիան միակ երկիրն է, որը կարճ ժամանակահատվածում կարող է նման քաղաքական գագաթնաժողով պատրաստել, և Աթաթուրքի օդանավակայանն ամենահարմար վայրն է», - ասվում է հրապարակման մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան