Ալիևը գոհ է Ադրբեջանի և Իսրայելի բարեկամությունից
Ադրբեջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ադրբեջանում Իսրայելի նոր դեսպան Ռոնեն Կրաուսի հավատարմագրերը: Ալիևը ընդգծել է «երկրների միջև կապերի զարգացման դրական դինամիկան և գոհունակություն հայտնել համագործակցության մակարդակից»: Այս մասին փոխանցում է EADaily-ն։
«Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն այսօր կրում են ռազմավարական բնույթ», - հայտնել է Կրաուսը։ Դիվանագետը նշել է՝ երկու երկրների առաջնորդների և ժողովուրդների միջև գոյություն ունեն «իսկական բարեկամական կապեր»:
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանում հրեական համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)