Պուտինը քննարկել է Ալյասկայի բանակցությունների արդյունքները Բրազիլիայի նախագահի հետ
Համաշխարհային Մամուլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի հետ։ Ինչպես տեղեկացնում է Բրազիլիայի առաջնորդի մամուլի ծառայությունը, զրույցը տևել է 30 րոպե։
Զրույցի ընթացքում Պուտինը կիսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ալյասկայում կայացած բանակցությունների մանրամասներով՝ դրանք գնահատելով որպես դրական։ Նա նաև ընդգծել է Բրազիլիայի դերը՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։
Ավելի վաղ Պուտինը հեռախոսով խոսել էր նաև Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ