Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանական համայնքի առաջնորդը. Mash
Աշխարհ
Վորոնեժում ձերբակալվել է հայտնի գործարար, քաղաքի ամենամեծ շուկայի սեփականատեր և տեղի ադրբեջանական սփյուռքի առաջնորդ Յուսուֆ Խալիլովը։ Այս մասին հաղորդում է Telegram Mash ալիքը։
Հետաքննության տվյալներով՝ 2024 թվականի մարտին Խալիլովը 330 հազար ռուբլի է փոխանցել զինվորական գրանցման և զորակոչի գրասենյակի բժշկին, որպեսզի իր որդուն չզորակոչեն բանակ։
2025 թվականի հուլիսի 1-ին հատուկ նշանակության ջոկատը ներխուժել է Յուսիֆի տուն ,խուզարկություն իրականցրել։ Առգրավված հեռախոսում նրանք գտել են գումարի փոխանցման ապացույցներ. գործարարը գումարի մի մասը (230 հազար ռուբլի) փոխանցել է միջնորդի միջոցով, իսկ մնացած 100 հազարը՝ բանկային քարտի վրա։
Խալիլովը հրաժարվել է ցուցմունք տալ և չի ընդունում մեղքը։ Նա ներկայումս կալանքի տակ է։
Հատկապես խոշոր չափի կաշառք տալու համար գործարարին սպառնում է 7-ից 12 տարի ազատազրկում և արտաքսում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)