Սթարմերը նշել է ԱՄՆ այցի գլխավոր նպատակը
Աշխարհ
Վաշինգտոն այցի նպատակն է Ուկրաինայում արդար խաղաղության հասնելը։ Ահա թե ինչպես է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը բացատրել իր այցը ԱՄՆ՝ ինքնաթիռում արված կարճ տեսանյութում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
«Մենք պետք է ապահովենք, որ սա լինի երկարատև խաղաղություն, որ այն արդար լինի և ճիշտ լինի։ Ահա թե ինչու եմ թռչում Վաշինգտոն այլ եվրոպացի առաջնորդների հետ՝ անձամբ քննարկելու այս հարցը», - ասել է Սթարմերը տեսանյութում։
Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի լուծումը ոչ միայն աշխարհի բոլոր երկրների շահերից է բխում, այլև Միացյալ Թագավորության։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)