Ով է Զելենսկիին նախապատրաստում Թրամփի հետ հանդիպմանը․ Bild
Աշխարհ
Բրիտանացի դիվանագետները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն պատրաստում են ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման՝ Սպիտակ տանը նոր սկանդալից խուսափելու համար, գրում է Bild-ը։
Հաղորդվում է, որ ուկրաինացի քաղաքական գործչի նախապատրաստման գործում գլխավոր դերը խաղում է Մեծ Բրիտանիայի վարչապետի անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը։ Հրատարակության համաձայն, նա, ի թիվս այլ բաների, խորհուրդ է տալիս Զելենսկուն գովաբանել Թրամփին և չգրգռել՝ հաշվի առնելով Սպիտակ տան ղեկավարի հպարտությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Սպիտակ տանը նախատեսված են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցությունները: Վաշինգտոն կժամանեն նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)