ԱՄՆ-ն Ուկրաինայի համար պատվիրել է AMRAAM հրթիռներ
Աշխարհ
Միացյալ Նահանգները մի քանի երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի համար պատվիրել է 3.5 միլիարդ դոլարի AIM-120 առաջադեմ միջին հեռահարության AMRAAM հրթիռներ ։ Այս մասին հաղորդվել է Պենտագոնի պաշտոնական կայքում։
Պաշտպանական Raytheon ընկերությունը մինչև 3,5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել AMRAAM հրթիռների արտադրության համար, հայտնել է նախարարությունը: Հրատարակության տվյալներով՝ հրթիռները կարտադրվեն մինչև 2031 թվականի երկրորդ կեսը:
Զինամթերքը կմատակարարվի այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Իսրայելը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Լիտվան, Լեհաստանը, Իսպանիան և Ֆինլանդիան: Ստացողների ցանկում են նաև Հունգարիան, Բելգիան, Դանիան, Ճապոնիան, Շվեդիան, Շվեյցարիան, Քուվեյթը, Թայվանը, Կանադան և Ավստրալիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)