Եվս մեկ երկիր Թրամփին առաջադրել է Նոբելյան մրցանակի
Աշխարհ
Կամբոջան ցանկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Թաիլանդի հետ հակամարտության կարգավորմանը նպաստելու համար , The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է թագավորության փոխվարչապետ Սուն Շանտոլը։
«Նա պետք է Նոբելյան մրցանակ ստանա ոչ միայն Կամբոջայի վերաբերյալ իր աշխատանքի, այլև իր մյուս նվաճումների համար», - ասաց պաշտոնյան։
Նրա խոսքով՝ առանց ամերիկացի առաջնորդի մասնակցության, հակամարտության կողմերը դժվար թե կարողանային համաձայնության գալ հրադադարի շուրջ։ Նա նշեց, որ Կամբոջայի կառավարությունը պլանավորում է դիմել Նոբելյան կոմիտեին ՝ Թրամփի թեկնածության հարցով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)