Լուկաշենկոն կհանդիպի Պուտինի հետ
Աշխարհ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կմեկնի Ռուսաստան և դեմ առ դեմ կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում է Telegram ալիքը, որը մոտ է բելառուս առաջնորդի մամուլի ծառայությանը։
Լուկաշենկոն Ռուսաստան կժամանի աշխատանքային այցով օգոստոսի 1-ին։ Հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները կքննարկեն միութենական նախագծերը, ռուս-բելառուսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային օրակարգը և տարածաշրջանային անվտանգությունը։
«Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)