Ռյուտեն և Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել են Սպիտակ տուն՝ Թրամփի հետ հանդիպման
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ժամանել են Սպիտակ տուն, որտեղ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին բանակցություններ կանցկացնեն եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։ Հեռարձակումը վարում է CNBC-TV18-ը YouTube-ում։
«Strana.ua» հրատարակության տվյալներով՝ ուկրաինական պատվիրակության անդամներն արդեն Սպիտակ տանը են։
Բանակցություններին կմասնակցեն նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)