ՀԱՄԱՍ-ը կազատի իսրայելցի պատանդների կեսին
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ազատ արձակել Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների կեսին՝ մի շարք պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Փոխանակումը պետք է տեղի ունենա 60-օրյա հրադադարի շրջանակներում, հաղորդում է «Ալ-Քահիրա ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:
Նրա աղբյուրների համաձայն, եգիպտացի և կատարցի միջնորդների առաջարկը, որը Համասը ընդունել է, ներառում է նաև իսրայելական զորքերի դուրսբերումը Գազայի խորքից՝ մարդասիրական օգնությունը անարգել մուտք գործելու համար անկլավ: Բացի այդ, հրադադարի ուժի մեջ մտնելու առաջին օրվանից պետք է սկսվեն Իսրայելի և Համասի միջև մշտական հրադադարի և համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններ, հավելել են հեռուստաալիքի աղբյուրները:
Ռադիկալները դեռևս պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)