Եվրոպան չգիտի, թե անվտանգության ինչ երաշխիքներ է պատրաստ տրամադրել Թրամփը՝ Կիևին․ WP
Աշխարհ
Եվրոպական երկրների առաջնորդները դեռևս չգիտեն, թե ԱՄՆ-ից Ուկրաինայի համար ինչ անվտանգության երաշխիքներ է պատրաստ ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Եվրոպացի առաջնորդները կփորձեն պարզաբանել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին՝ որպես պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագրի մաս: Բանակցություններին ծանոթ մի քանի պաշտոնյաներ նշել են, որ եվրոպացի առաջնորդների՝ Թրամփի հետ հեռախոսազրույցներից հետո կոնկրետ մանրամասները մնացել են անորոշ», - նշում է թերթը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)