Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի և Թրամփի հետ քննարկել տարածքային հարցեր
Աշխարհ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է տարածքային հարցեր քննարկել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ։ Ուկրաինայի առաջնորդն այս մասին ասել է օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ բանակցությունների ժամանակ։
Զելենսկին նաև ասել է, որ Թրամփի հետ իր երկկողմ հանդիպումը շատ լավ է անցել։ Ուկրաինայի ղեկավարը ընդգծել է, որ Վաշինգտոնը Կիևին ազդանշաններ է տալիս Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու պատրաստակամության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)