Մակրոնը առաջարկել է Եվրոպայի հետ քննարկել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հարցը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի ուկրաինական հակամարտության լուծման ուղիների քննարկմանը։
Նա Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ հանդիպումը շատ կարևոր է անվանե , սակայն, նրա կարծիքով, անհրաժեշտ է նաև հանդիպում Եվրոպայի մասնակցությամբ։
«Կարծում եմ, որ որպես հետագա քայլ, մեզ հավանաբար անհրաժեշտ կլինի քառակողմ հանդիպում, քանի որ երբ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին, մենք խոսում ենք ամբողջ եվրոպական մայրցամաքի անվտանգության մասին», - ասել է Մակրոնը։
Թրամփի, Զելենսկու և ԵՄ առաջնորդների հանդիպման այն մասը , որը բաց էր լրատվամիջոցների համար, տևել է կես ժամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)