Մանրամասներ՝ Պուտին–Թրամփ հեռախոսազրույցից․ ինչ են պայմանավորվել
Աշխարհ
ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տևել է մոտ 40 րոպե, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ուշակովի խոսքով՝ Թրամփը Պուտինին տեղեկացրել է Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Նախագահի օգնականը նշել է, որ զրույցը «անկեղծ և շատ կառուցողական» է եղել։
Նախագահները կողմ են արտահայտվել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև ուղիղ բանակցությունների շարունակմանը, քննարկել են Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների մակարդակի բարձրացման գաղափարը՝ հետագա ուղիղ բանակցությունների համար, ինչպես նաև պայմանավորվել են շարունակել սերտ կապ հաստատել միմյանց հետ ուկրաինական ճգնաժամի և այլ հրատապ հարցերի շուրջ։
Թրամփի հետ զրույցում Պուտինը նշել է ԱՄՆ նախագահի ջանքերի կարևորությունը ուկրաինական իրավիճակի կարգավորման գործում։ Նա ջերմորեն շնորհակալություն է հայտնել ամերիկացի առաջնորդին Ալյասկայում հյուրընկալության և հանդիպման լավ կազմակերպման, ինչպես նաև դրա ընթացքում ձեռք բերված առաջընթացի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)