Չելյաբինսկի մարզի ադրբեջանական սփյուռքի ղեկավարին զրկել են ՌԴ քաղաքացիությունից․ աղբյուր
Աշխարհ
Գործարար Խանկիշիև Արշադ Ադի օղլուն (մրգերի և բանջարեղենի խոշոր առևտրական, ռեստորանատեր, «Ֆրուկտդոմ» ՍՊԸ-ի, «Ֆրուտ-Խաուզ» ՍՊԸ-ի, «Նար Շարաբ» ՍՊԸ-ի, «Կասպիյ» ՍՊԸ-ի հիմնադիր/սեփականատեր) Չելյաբինսկի մարզի «Ադրբեջան» սոցիալ-իրավական հասարակական կազմակերպության նախագահն էր և «Չելյաբինսկի մարզի ադրբեջանցիների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարություն» հասարակական կազմակերպության նախագահը։
«Ռուսաստանում հարյուրավոր միլիոններ վաստակելով՝ Խանկիշիևը չէր մոռանում աջակցել էթնիկ անջատողականությանը և ծայրահեղական Նավալնիի գործունեությանը։ Սակայն այժմ նա չի կարողանա իր հաճույքով տեղաշարժվել, քանի որ ԱԴԾ-ի կողմից Խանկիշիևի անձնագիրը անվավեր է ճանաչվել և արգելվել է նրա մուտքը Ռուսաստան», - հաղորդում է «Մնոգոնացիոնալ» տելեգրամյան ալիքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)