Զելենսկին և Թրամփը փոխանակվել են նվերներով Սպիտակ տանը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխանակվել են նվերներով օգոստոսի 18-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդվել է Ուկրաինայի նախագահի կայքում։
Նշվում է, որ Զելենսկին Թրամփին գոլֆի մական է նվիրել, որն իրեն է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերի կրտսեր սերժանտ Կոնստանտին Կարտավցևը։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ զինվորը կորցրել է ոտքը պատերազմի առաջին ամիսներին՝ փրկելով իր զինակիցների կյանքը։
Հաղորդագրությունում ասվում է, որ պետության ղեկավարը ամերիկացի առաջնորդին ցույց է տվել տեսանյութ, որում Կարտավցևը խնդրում է Թրամփին օգնել Ուկրաինային պատերազմն ավարտել արդար և երկարատև խաղաղությամբ։
Իր հերթին, ԱՄՆ նախագահը ընդունել է նվերը և տեսաուղերձ է ձայնագրել՝ շնորհակալություն հայտնելով ուկրաինացի զինվորին գոլֆի մականի համար, ինչպես նաև Զելենսկուն նվիրել է Սպիտակ տան խորհրդանշական բանալիները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)