Վաշինգտոնում բանակցությունները հանգեցրին «երկու էական արդյունքի»․ Սթարմեր
Աշխարհ
Եվրոպացի քաղաքական գործիչների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու միջև Վաշինգտոնում կայացած բանակցությունները դրական էին և հանգեցրին իրական առաջընթացի: Հանդիպման արդյունքներն ամփոփել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում է The Guardian-ը:
«Գագաթնաժողովին ներկա եվրոպական առաջնորդների՝ նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկու միջև միասնության իսկական զգացում է առաջացել», - ընդգծել է նա:
Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնացրել է բանակցությունների «երկու էական արդյունք»։ Սթարմերը նշել է՝ «աջակիցների կոալիցիան» այժմ ԱՄՆ-ի հետ կաշխատի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ուղղությամբ: Երկրորդ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Զելենսկու միջև «երկկողմ համաձայնագրի կնքումը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)