ԱՄՆ-ն և Եվրոպան կմեկնարկեն Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու ուղղությամբ աշխատանքները
Աշխարհ
ԱՄՆ-ն և Եվրոպան անմիջապես կսկսեն մշակել Ուկրաինայի համար անվտանգության ամուր երաշխիքներ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև պատմական հանդիպման համար ճանապարհ հարթելու, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երաշխիքները կուղղվեն Ուկրաինայի զինված ուժերի և կարողությունների ամրապնդմանը՝ առանց որևէ սահմանափակման, այդ թվում՝ զորքերի մակարդակի։ Նպատակն է խուսափել Ռուսաստանի պահանջներից՝ սահմանափակել Կիևի զինված ուժերի չափը՝ որպես հակամարտության ավարտի ապագա համաձայնագրի մաս։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ անվտանգության երաշխիքների փաթեթը հիմնված կլինի նաև, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» աշխատանքի վրա և, ինչպես սպասվում է, ապագայում կներառի նաև օտարերկրյա ռազմական զորակազմ։ Այս ուժերի ձևաչափը դեռևս որոշված չէ։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնում երեկվա հանդիպումը ցույց տվեց լայն աջակցություն ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման երաշխիքներին փոխադարձ պաշտպանության վերաբերյալ, միաժամանակ նշելով, որ դրանց ճշգրիտ մանրամասները և Միացյալ Նահանգների դերը նախ պետք է մշակվեն պաշտոնյաների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)