Թուրքիայում փակվել են նեղուցները և հետաձգվել են թռիչքները
Թուրքիա
Խիստ ձյան պատճառով փակվել են նեղուցները և հետաձգվել են միջազգային թռիչքները: Այս մասին նշում է Reuters գործակալությունը:
Ձնաբքի պատճառով առաջացած ցածր տեսանելիության պատճառով փակվել է Բոսֆորի նեղուցը` Թուրքիայի՝ նավագնացության կարևոր ուղին: Այս մասին հայտնել է փոխադրումների GAC գործակալությունը:
Հետաձգվել է նաև 76 միջազգային թռիչք, որոնք ակնկալվում էին երեքշաբթի և չորեքշաբթի օրերին: Գործակալությունը նշել է, որ Դարդանելի և Մարմարե ծովի նեղուցները բաց են միայն նավթատարների փոխադրումների համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)