ԱՄՆ-ն հայտնել է Պուտինի՝ Զելենսկու հետ բանակցելու պատրաստակամության մասին
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ։
Ռուբիոյի խոսքով՝ նման հանդիպման առաջարկը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և Վաշինգտոնում աշխատանքներ են տարվում բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ։
Պետքարտուղարը նշել է, որ Պուտինի՝ Զելենսկու հետ հանդիպելու համաձայնության փաստը նշանակալի իրադարձություն է՝ չնայած չպետք է ակնկալել անհապաղ խաղաղության համաձայնագիր։ Նա ընդգծել է, որ կարևոր է կողմերի միջև ուղիղ երկխոսություն սկսելու գործընթացը, որը տեղի չի ունեցել վերջին երեքուկես տարիների ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)